Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կտրամադրվի իրազեկման թերթիկ

ՀՀ ԱՆ. Կտրամադրվի իրազեկման թերթիկ

ՀՀ առողջապահության նախարարությունը, ի պատասխան  «Թեժ գիծ» ծառայություն դիմած բազմաթիվ քաղաքացիների հարցումների, տեղեկացնում է, որ «Իրազեկման թերթիկը» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 3274-Ա հրամանով հաստատված փասաթուղթ է:

 

Այն տրամադրվում է միայն ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1515-Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին պետական պատվերի շրջանակներում ստացիոնար բուժօգնություն ստանալու դեպքում:

 

«Իրազեկման թերթիկը» քաղաքացիներին տեղեկացնում է իրենց իրավունքների և պարտականությունների, մասնավորապես` պետական պատվերի շրջանակներում բուժօգնության ծավալի, տրամադրվող դեղերի մասին: 

 

 
 

Բեռնել «Իրազեկման թերթիկը»

Այսպիսով, բժշկական կենտրոնը պարտավոր է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին տրամադրել «Իրազեկման թերթիկը»: Տեղեկացնում ենք, որ այն ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնի միջև կնքվող պետական պատվերի տեղադրման պայմանագրի հավելված է և ենթակա է պարտադիր կատարման:

 

 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ